Ներքին 5 տարի առաջ - 16:19 24-07-2021

Քարով խփել են մեր զինվորների համար դիրքեր հաց տանող վարորդի գլխին ու այստեղից սկսվել է կռիվը». 168.am

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի բնակչուհին (նա չցանկացավ անունը հրապարակել) 168.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել գյուղի դիրքերում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպից։

«Մենք միշտ հարևաններով հավաքվում ենք, հայաթում լավաշ ենք թխում, տեսանք՝ կրակոցների ձայն է գալիս, մտածեցինք, որ թեթև բան է, դե համարյա ամեն օր էլ թեթև կրակոցներ լինում են։ Մեկ էլ 14 տարեկան տղես ասեց՝ մամա, ուժեղ կրակում են, ավտոմատի կրակոցների ձայն է գալիս, ասացի՝ ոչինչ․․․ Սեպտեմբերի 27–ից սկսած այդ ձայններին արդեն սովորել ենք, ո՛չ խուճապ արինք, ո՛չ էլ վախեցանք»,– պատմել է կութեցի երիտասարդ կինը։

Նա նաև ասել է, որ գյուղում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե ինչից են սկսվել կրակոցները։

«Գյուղում խոսում էին, որ ադրբեջանցիները քարով խփել են մեր զինվորների համար դիրքեր հաց տանող վարորդի գլխին ու ըտեղից սկսվել է կռիվը․․․»,- նշել է 168.am-ի զրուցակիցը, ապա հավելել, որ ժամը 21։30-ից հետո կրակոցներ չեն եղել, գիշերը հանգիստ է եղել։

Կութի բնակչուհին հիշել է 2020 թվականի պատերազմի օրերը, երբ թշնամին թիրախավորել էր նաև իրենց գյուղը․

«Պատերազմի օրերին, որ Ադրբեջանից բաներ էին շպրտում, գալիս էր դեպի մեզ, մի հատ գրադի հրթիռ էլ գնաց, ընկավ մեր դպրոցի հետևը, բայց երեխեքն արդեն դպրոց չէին գնում, պադվալում ապրում էինք, գյուղից դուրս չենք եկել։ Հիմա էլ, որ կրակոցներ են լինում, երեխեքիս հետ փակվում ենք տանը․․․»։

Հետաքրքրվել են, թե երեկ պաշտոնյաները գնացե՞լ են Կութ՝ հանդիպել գյուղացիների հետ․

«Միայն մեր մարզպետն է եկել ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ուրիշ պաշտոնյա չի եկել․․․»։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով հրազենային «թեթև վիրավորում» է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով