Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:00 24-04-2024

Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան

Տավուշում մի շարք քաղաքացիների են բերման ենթարկել Նոյեմբերյանի և Ալավերդու ոստիկանության բաժիններ։ Քաղաքացիների նկատմամաբ բիրտ ուժ է կիրառվել։ Հրմշտել են նաև Բագրատ Սրբազանին։

Սրբազանը հաղորդեց, որ գնդապետ Մախսուդյանի նկատմամբ հատուկ բիրտ ուժ են կիրառել, և այս պահին վերջինս գտնվում է հիվանդանոցում։

«Ոստիկանության գործողությունները անհասկանալի կոպիտ և կոշտ էին առաջին վայրկյանից սկսած՝ իրենց գնդապետի գլխավորությամբ։ Այդուհանդերձ ոստիկանական շարքերիմեջ կային բազմաթիվ մարդիկ, որոնք իրապես խուսափում էին որևէ ձևով ուժ կիրառելուց և բերման ենթարկելուց, բայց մի զանգված էլ կար, որն աչքի էր ուզում ընկնել»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանն ասաց, որ փորձել են նաև իրեն բերման ենթարկել․ «Մի պահ շփոթվեց, մոլորության մեջ էր։ Մենք էլ ճիշտ ճանապարհի վրա բերեցինք նրան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում