Ներքին 4 տարի առաջ - 14:13 27-01-2022

Մենք 137 հոգի էինք, հիմա մնացել ենք 25 հոգի, մյուսները մահացել են

Կառավարության առջև այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նախկին օդաչուները։ Oragir.news-ի հետ զրույցում տարեց օդաչուներն ասացին, որ 15 տարի է՝ պահանջում են իրենց հաշմադամության փոխհատուցման գումարը։

Օդաչուները հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս ու դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում․

«Մենք 15 տարի այստեղ կանգնած ենք, որ այդ փոխհատուցումը ստանանք, դեռևս որևէ արդյունք չկա, գումարը յուրաքանչյուրի դեպքում տարբեր է, որովհետև մենք 137 հոգի էինք, հիմա մնացել ենք 25 հոգի, մյուսները մահացել են, մեր միջին տարիքը կազմում է մոտ 77 տարեկանը։ Ես, օրինակ, «Իլ 86»-ի հրամանատար եմ, մյուսը բորտ ինժեներ է, ամեն մեկս մի պաշտոն ունեցել ենք։ Մենք 15 տարի է՝ այստեղ կանգնած ենք, մեր մասին բոլորն էլ գիտեն՝ նախարարներն էլ, վարչապետն էլ»,- ասաց օդաչուներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան