Մամուլ 2 տարի առաջ - 08:32 23-04-2024

Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ Յուրիկների պակաս չի զգացվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել, փորձում է խժդժություններ հրահրել, պառակտել շարժումը, հուսահատեցնել մարդկանց: Նախօրեին Բագրատաշենի ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ը քշելու եւ «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը, ըստ տավուշցիների, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմն է եւ հենց նրա հրահանգով է գործել։ Արդյունքում վեճ էր բորբոքվել, եւ վնասվել էր մեքենան, սակայն բերման էին ենթարկվել խաղաղ ցուցարարներ, «Մարտական եղբայրության» 7 անդամ, որոնցից 3-ը դեպքի վայրում անգամ չեն եղել։

Տեսանյութերը վկայում են, որ ներկա ոստիկանները չեն կանխում ո՛չ Յուրիկի սադրանքները, ո՛չ նրա կողմնակիցների հրահրած ծեծկռտուքը. մինչ այս պահը պարզված չէ անգամ մեքենայի վրայից մարդկանց վրա ցատկողի ինքնությունը։ Պատմում են, որ յուրիկների պակաս «դեպքի վայրում» չի զգացվում` մեկը տավուշցիներին փորձում է համոզել, որ Նիկոլն իրականում չի հանձնում, քաղաքից եկածներն են ուզում Նիկոլի դեմ նրանց տրամադրել, երրորդը սադրում է, վեճ է հրահրում ակտիվիստների հետ, տեղի ոստիկաններն են ակտիվ գործի անցել: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան