Ներքին 2 տարի առաջ - 22:16 22-04-2024

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ավարտվեց Տավուշի չորս համայնքների ղեկավարների ու մարզային իշխանությունների հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Տավուշի համայնքապետերին դուրս բերեցին և տարան կառավարական մեքենաները: Թե կոնկրետ ինչ է քննարկվել հանդիպմանն, այս պահին հայտնի չէ:

Ավելի վաղ հաղորդել էինք որ արդեն 2 ժամ է՝ մեկնարկել էր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։

Այս հանդիպման պահանջը շաբաթ երեկոյան էր առաջացել։ Բնակիչները փակել էին ճանապարհը, անվտանգության երաշխիքներ պահանջել իշխանություններից։

Նրանք Տավուշի մարզում խոստում ստացան սահմանազատման հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելու վերաբերյալ։ Սակայն, հանդիպումը ոչ թե Տավուշում է, այլ Երևանում՝ կառավարության շենքում։ Առայժմ հստակ չէ, թե համայնքապետերն արդյոք պահանջների փաթեթով են եկել, կամ ինչ առաջարկներ ունեն։

Հանդիպմանը ենթադրաբար մասնակցում են նաև Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար գյուղերից երեք բնակիչներ։ Այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը երկու աշխատանքային խմբեր ստեղծելու մասին որոշում է ստորագրել, դրանցից մեկը հենց մարզային ու տեղական իշխանության ներկայացուցիչներով է համալրված։ Այսօր կարծես թե հենց այդ աշխատանքային խմբի և սահմանազատման հանձնաժողովի ղեկավարի առաջին հանդիպումն է։ Երկրորդ աշխատանքային խմբում հիմնականում գերատեսչությունների ներկայացուցիչներ են, նաև գեոդեզիստներ ու քարտեզագիրներ։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր