Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:31 24-09-2021

Երևանի Աբովյան փողոցում կրակել են Տավուշի մարզի 23 և 24 տարեկան բնակիչների վրա. հարուցվել է քրգործ

2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան:

Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող սրճարանի հարակից տարածքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 պարկուճ և 3 գնդակ, արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակ՝ հագուստով, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ ականատես անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի

Ձեզ գուցե հետաքրքրի