Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:28 21-04-2024

Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահն արագ կստորագրի Ուկրաինայի օգնության փաթեթը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային ֆինանսական օգնությունը, անմիջապես Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում դրան մասնակից բոլոր մարդկանց։

«Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով աջակցել է մեր փաթեթին. սա կյանքը պաշտպանելու լուծում է: Հուսով եմ, որ փաթեթի քննարկումն ԱՄՆ Սենատում և նախագահ Բայդենին դրա փոխանցումը բավականին արագ կլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, նա խոստացել է օգտագործել ամերիկյան աջակցությունը «մեր երկու ժողովուրդներին ուժեղացնելու և այս պատերազմի արդար ավարտը մոտեցնելու համար՝ պատերազմ, որում Պուտինը պետք է պարտվի»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»