Արտաքին 3 տարի առաջ - 18:28 19-12-2022

Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ Հայաստանին օգնության ցուցաբերման միջոցների մասին որոշումը կընդունվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ մշակումից հետո կընդունվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցների մասին որոշումը, ինչպես նաեւ հայտարարություն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Զասն այս մասին ասել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Վերջինս ընդգծել է, որ 2022 թվականը ՀԱՊԿ-ի համար բարդ և դժվար տարի էր։ Զասն այս համատեքստում հիշեցրել է հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը, հայ-ադրբեջանական սահմանի դեպքերը, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղստանի սահմանի դաժան բախումները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ տարվա ընթացքում տեղի են ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հինգ արտահերթ նիստեր, որոնցից երեքը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումով։ Զասի խոսքով՝ երբ սեպտեմբերի 13-ին մեկնարկել են հայ-ադրբեջանական սահմանային բախումները, ՀԱՊԿ-ը մեծ օպերատիվություն է ցուցաբերել։


«Նույն օրը օնլայն ձևաչափով տեղի է ունեցել հավաքական անվտանգության գագաթաժողով, ընդունվել է որոշում մոնիթորինգային առաքելություն ուղարկելու մասին։ Մեկ օր հետո վայրէջք է կատարել ինքնաթիռը՝ առաքելության առաջնային խմբով։ Արդյունքների հիման վրա մշակվել է Հայաստանին օգնության համատեղ միջոցների մասին որոշման նախագիծ, որը դիտարկվել է նոյեմբերի 23-ին Երեւանում, ՀԱԽ նիստում։

Հույս ունեմ, որ մշակումից հետո կընդունվի Հայաստանին օգնության ցուցաբերման միջոցների մասին որոշում, ինչպես նաեւ հայտարարություն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»,- եզրափակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան