Արտաքին 2 տարի առաջ - 11:27 21-04-2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային գրեթե 61 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, ընդունել է Ուկրաինային գրեթե 61 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին օրինագիծը։ Փոխանցում է Tert.am-ը։

Ուկրաինային օգնության մասին օրինագծին կողմ է արտահայտվել կոնգրեսականների մեծամասնությունը՝ 311 կոնգրեսական կողմ է արտահայտվել, 112-ը՝ դեմ։ Օրինագծի ընդունումն ուղեկցվել է կոնգրեսականների ծափահարություններով, ոմանք ծածանել են ուկրաինական դրոշները, ինչի պատճառով նկատողություն են ստացել խոսնակ Մայք Ջոնսոնից, քանի որ Կոնգրեսում արգելված է պարզել օտար երկրների դրոշները։

Օրինագիծն այժմ կուղարկվի Սենատ՝ որպես փոփոխություն ԱՄՆ Սենատի արտաքին օգնության օրինագծի մեջ, որն ընդունվել էր դեռևս փետրվարին: Սա պետք է հեշտացնի հաստատման ընթացակարգը:

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «անհապաղ ստորագրել» Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի օրինագծերը, երբ Կոնգրեսը հաստատի դրանք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան