Արտաքին 1 տարի առաջ - 21:40 31-03-2025

Շվեդիան Ուկրաինային շուրջ 1,6 մլրդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 16 միլիարդ կրոնի (1,59 միլիարդ դոլարի) նոր ռազմական օգնություն տրամադրելու փաթեթի մասին, որը մինչ այժմ սկանդինավյան երկրից տրամադրված ամենամեծ փաթեթն է։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Շվեդիան իր որոշմամբ ցանկանում է օգնել Կիևին՝ ամրապնդելու իր դիրքերը պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում:

Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնը մամուլի ասուլիսում նշել է, որ փաթեթի մեծ մասը՝ ինը միլիարդ կրոնի չափով, բաղկացած կլինի նոր սարքավորումներից, որոնք ձեռք կբերվեն Շվեդիայի պաշտպանական նյութերի վարչության կողմից ղեկավարվող գործընթացներում։

Շուրջ հինգ միլիարդ կրոնի չափով ֆինանսական նվիրատվություն կտրամադրվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համար:

«Մենք այժմ գտնվում ենք պատերազմի կրիտիկական փուլում: Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինային հնարավորինս աջակցելու վրա, որպեսզի նրանք կարողանան ուժեղ դիրքում հայտնվել այս բանակցությունների ընթացքում»,- ասել է ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր եվրոպական երկրներն այժմ պետք է մեծացնեն իրենց աջակցությունն Ուկրաինային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան