Ներքին 2 տարի առաջ - 20:13 17-04-2024

Ամստերդամում «Թումո» կենտրոն կբացվի

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտնում է, որ Նիդերլանդների առաջին «Թումո» կենտրոնը կբացվի 2025 թվականի սկզբում՝ Ամստերդամում: Կենտրոնում կսովորեն մինչև 1000 ուսանողներ, իսկ մոտ ապագայում կհիմնվի նաև 2 «Թումո տուփ»՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն տալով ևս մի քանի հարյուր պատանիների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ «Թումո»-ի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի և նիդերլանդական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: «Թումո Ամստերդամ»-ը հնարավոր կդառնա ի շնորհիվ հանրային և մասնավոր հատվածների գործընկերության, որի մաս են կազմում Ամստերդամի քաղաքապետարանն ու Հանրային գրադարանը, ինչպես նաև TomTom, Adyen, Just Eat Takeaway.com և Miro ընկերությունները:

«Կենտրոնը կբացվի Ամստերդամ-Զյուիդոստ շրջանում և կդառնա OBA Next նորարարական լաբի, իսկ հետագայում՝ Ամստերդամի «Ապագայի գրադարանի» մի մասը: Ամստերդամցի պատանիները կուսումնասիրեն 8 թումոյական ոլորտներ, որոնցից 5-ն արդեն որոշված են (խաղերի մշակում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, նկարչություն և երաժշտություն), իսկ հաջորդ 3-ը կընտրվեն ապագա ուսանողների և նրանց ծնողների կողմից՝ բաց քվեարկությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Թումո Ամստերդամ»-ը կդառնա 10-րդ միջազգային «Թումո» կենտրոնը: Հայաստանում ստեղծված նախագիծն արդեն գործում է Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհայմում, Ցյուրիխում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան