Ներքին 2 տարի առաջ - 12:35 17-04-2024

ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը

ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը․ տվյալ տեղեկագիրը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, ի աջակցություն Հայաստանի` Եվրոպական Միություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան բարձրաստիճան հանդիպման ժամանակ:

1992 թվականից ի վեր` Միացյալ Նահանգները մոտ 3․3 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և դիմակայունությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ապագա սերունդների համար խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի զարգացմանը նպաստելու հանձնառությանը համահունչ, Միացյալ Նահանգները հայաստանյան գործընկերների հետ ձեռնարկել է հետևյալ քայլերը.

Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում