Ներքին 2 տարի առաջ - 20:21 16-04-2024

«Ջիջի»-ն խաբում է ուղևորներին, պատվերն ավարտելուց հետո արժեքն ավելանում է․ ահազանգ

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ «Ջիջի» հավելվածով տաքսի պատվիրելիս խաբեության զոհ են դառնում։ Քաղաքացիները նշում են, որ պատվիրելու ժամանակ նաև վերջնակետն են նշում, այդ պահին ցույց է տալիս ամբողջական գումարը, սակայն երբ վարորդը պատվերն ավարտում է, արժեքը նախապես նշվածից ավելին է լինում։

Oragir.News-ն այսօր հերթական ահազանգն է ստացել քաղաքացուց․

«Առավոտյան աշխատանքի գնալիս «Ջիջի» պատվիրեցի, հասցեն նշել էի, թե ուր պետք է գնայի։ Ընդհանուր արժեքը պատվիրելու պահին կազմել էր 1900 դրամ, բայց երբ հասանք տեղ, ծրագիրը ցույց տվեց 2200 դրամ։ Սա այն դեպքում, որ վարորդը ինձ չի սպասել, մոտեցել է, ես անմիջապես նստել եմ։ Սա առաջին դեպքը չէ, որ այս հավելվածով մեքենա պատվիրելիս գումարը սկզբնական նշված գնից ավելի է լինում։ Ի դեպ, երբ վարորդն արդեն պատվերն ընդունում է, գումարը էկրանից անհետանում է և հայտնվում է միայն այն ժամանակ, երբ պատվերն ավարտվում է։ Ավելին, երբ հավելվածում ուղևորությունների պատմությունը բացում ես, կրկին որևէ տեղ նախնական արժեքը նշված չէ։ Ես միշտ տաքսու վարորդներին թեյավճար թողնում եմ, հարցը այս 300 դրամը չէ, այլ ընկերության վերաբերմունքը հաճախորդին։ Առանց այն էլ տարիֆը բավականին բարձր էր, բուն ճանապարհը միշտ կազմում է 1300-1500 դրամ, բայց հերիք չէ բաձր տարիֆ են սահմանել, մի հատ էլ նման կեղտոտ ձևով մտնում են հաճախորդի գրպանը։ Փաստացի գործ ունենք բացահայտ խարդախության հետ։ Ես հավելվածը ջնջելու եմ, այլևս չեմ օգտվելու այս տաքսի ծառայությունից»,- դժգոհեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Ջիջի» ՓԲԸ-ի տնօրինության հետ, սակայն ընկերության հեռախոսահամարը որևէ տեղ առկա չէր՝ ո՛չ ընկերության կայքէջում, ո՛չ Սփյուռ տեղեկատվական համակարգում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան