Ներքին 2 տարի առաջ - 12:20 11-04-2024

Մոր աչքի առաջ է մահացել․ մանրամասներ՝ Ալավերդում 16-ամյա տղայի մահվան դեպքից

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում մահացած 16-ամյա տղան առողջական խնդիրներ է ունեցել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Ալավերդի խոշորացված համայնքի Ակներ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Ծատինյանը։

Հարցին՝ դեպքը որտե՞ղ է գրանցվել, ի՞նչ հանգամանքներում, գյուղապետը պատասխանեց։

«Երեխան իր մոր աչքի առաջ է մահացել։ Հաշմանդամության խնդիր ուներ, այդ քանի օրը երևի գրիպ է տարել, գաղտնի թոքաբորբ է եղել։ Դատական բժիշկը եզրակացություն է տվել, որ մարմինը չի աճել, բայց թոքերն աճել են, անբավարարվածություն է առաջացել, չի կարողացել շնչել։ Մահացածը ընտանիքի փոքր երեխան էր, իրենից մեծ 2 քույր ունի, մեկն ամուսնացած է, երեխա ունի»,- ասաց Ակների գյուղապետը, ապա հավելեց, որ օրեր առաջ է տեղի ունեցել տղայի հուղարկավորությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալավերդի քաղաքի տներից մեկում 16-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան