Ներքին 2 տարի առաջ - 00:01 07-06-2024

Մի քանի տասնյակ անկած թռչուն է հայտնաբերվել Ալավերդում

Մայիսի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած աղետի հետևանքով գյուղացիական համայնքներում բազմաթիվ գոմեր և թռչնանոցներ են ավերվել, կենդանիները ենթադրաբար խեղդվել են։ Պատկան մարմինները գյուղացիներին հորդորել են, ըստ կարգի, թաղել անկած կենդանիներին։

Oragir.News-ը կապ հաստատեց Ալավերդի համայքի փոխհամայնքապետ Հարություն Ձավարյանի հետ, ով մեր հարցին, թե արդյոք տեղյակ են, թե ինչ են անում գյուղացիները սատկած կենդանիների հետ, և մոտավոր քանի կենդանի է ոչնչացվել.

«Համայնքի մի քանի հատվածում պարեկային ծառայության հետ միասին տարածքներ են առանձնացվել հատուկ սատկած կենդանիների համար»,-ասաց Ձավարյանը:

Պաշտոնյան, սակայն, դժվարացավ հստակ թիվ նշել, թե որքան կենդանի է ոչնչացվել.

«Նման թվաբանություն հստակ չեմ կարող ասել, դրա համար մի քանի հաշվարկային մեխանիզմ կա։ Էս պահին հստակ թիվ կա, թե քանի անասուն է հայտնաբերվել, և կատարվել է թաղում»։

Հարցին թե քանի կենդանի է հայտնաբերվել, Ձավարյանը պատասխանեց․ «Մի քանի տասնյակ թռչուն։ Խոշոր եղջերավոր անասուն չի հայտնաբերվել Ալավերդու տարածքում, միայն երկուսը՝ Տաշիրում»։

Նշենք, որ հունիսի 5-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ աղետի հետևանքով կան անկած կենդանիներ, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ ոչ։ Դրա համար ոլորտի մասնագետները աշխատանքներ են իրականացնում, հորդորում են զգույշ լինել և շարունակում են գետի ափերով որոշակի փնտրողական աշխատանքներ իրականացնել։ Գետի ափերով որոնողական աշխատանքներ են տարվում, անկած կենդանիների մարմինների համար տեղերում գերեզմանոցներ են առանձնացվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով