Ներքին 2 տարի առաջ - 18:37 09-04-2024

Տարածքների մասով ցանկացած փոփոխություն պետք է որոշվի հանրաքվեով, այլապես հանցագործություն է

Այսօր ընդդիմության պահանջով գումարվեց ԱԺ մեկ նիստ, ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցով։ Ցավոք սրտի, հերթական անգամ ապօրինություն տեղի ունեցավ և 8 ընդդիմադիր պատգամավորներ ուղղակի զրկվեցին այդ նիստին մասնակցելու հնարավորությունից, նիստը որոշվեց անցկացվել փակ, թեպետ այդ փակի շրջանակներում որևէ գաղտնիք չի հրապարակվել։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը․

«Սակայն արտառոցն այլ բան է․ մեր առաջարկությունը փորձ է արվում հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել և կեղծ թեզեր վերագրել մեր առաջարկություններին։ Սկսած նրանից՝ իրականում միջազգային իրավունքի համապատասխան, որևէ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ներքո չի կարող կնքվել որևէ համաձայնություն։ Միջազգային իրավունքի հիմնարար այս դրույթը անտեսվում է ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ ամբիոնից չի հայտնվում պատրաստակամություն բոլոր գործիքները պետք է գործադրվեն և ագրեսոր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները զավթելու համար պատժի ենթարկելու մասով․

«Մեր հայտարարությունն այն մասին է ՝ ՀՀ ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները չեն կարող որևէ կերպ առևտրի առարկա լինել առանց ժողովրդի հանրաքվեի։ Խոսքը նաև այն տարածքներն են, որոնց տիտողոսի իրավունքը Հայաստանինն է՝ Արծվաշեն և նաև բազմաթիվ այլ բնակավայրեր որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Այս տարածքների մասով ցանկացած փոփոխություն ենթակա է բացառապես հանրաքվեով հաստատման ,առանց դրա Հայաստանի որևէ իշխանության կողմից իրականացվողը համարվում է հանցագործություն»,- շեշտեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան