Ներքին 2 տարի առաջ - 20:16 07-04-2024

Հենց Փաշինյանն ավարտի իր վրա դրված սև առաքելությունը, իր իսկ տերերը նրան կհեռացնեն

«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակազրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, բանտարկյալ Արմեն Աշոտյանը Նուբարաշեն» ՔԿՀ-ից դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Գեղամ Մկրտչյանը նրան հարցրել է.

«Նիկոլը հայտարարել է, որ ռազմական որոշում է կայացրել չհանձնվելու։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը կհանձնի, բայց աթոռը` ոչ»։

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Ճիշտ հասկանանք. նա հայտարարել է, որ չի նահանջելու ինչի՞ց։ Հայրենիքը կտոր-կտոր հանձնելուց, պետությունը քանդելուց, հայերին պատվազրկելուց, Ալիևին ծառայելուց, զոհերին ուրանալուց, մարդկանց գրպանը մտնելուց, բանակը կազմաքանդելուց, ձրիակներներին հարստացնելուց, երկիրը կործանելուց…

Այսինքն, նա չի նահանջելու նահանջելուց…

Հիշում եմ, թե «աղջիկ վախտերը» ոնց էր Նիկոլը խոստանում, որ կհեռանա իշխանությունից, հենց ժողովուրդը պահանջի։ Այն, որ ժողովուրդը մինչև կոկորդը «կուշտ է» Նիկոլի պաշտոնավարումից, որ հոգնել է նրանից և չի սատարում նրան, փաստում են բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները և Հայաստանով մեկ ծավալվող կենցաղային զրույցները։ Սակայն Փաշինյանը այստեղ էլ է խաբել և խոստովանում է դա. այլևս ոչ թե ժողովուրդն է որոշում նրա պաշտոնավարման հարցը, այլ հենց ինքը` Նիկոլը իր «չնահանջելու» որոշմամբ։ Սակայն անգամ այստեղ Նիկոլը ինքնախաբեությամբ է զբաղվում. իր պաշտոնավարման նպատակահարմարության հարցը ոչ թե ինքն է որոշել, այլ գեոպոլիտիկ տերերը, որոնց սխեման շատ պարզ է։

Նիկոլին նրանք կփորձեն այնքան պահել իշխանության, քանի դեռ նա չի ավարտել իր կեղտոտ գործը. Ադրբեջանին ստրկանալու իրավական հիմքի ստեղծումը և Ռուսաստանին դուրս մղումը։

Կասկած չկա, որ հենց Փաշինյանն ավարտի իր վրա դրված սև առաքելությունը, իր իսկ տերերը նրան կհեռացնեն։ Նիկոլն արդեն այսօր է հիպերտոքսիկ` իր նկատմամբ համատարած ատելությամբ և հանրային դժգոհությունների սեղմված զսպանակով։ Ու նա լավ գիտի, որ իր շրջապատում արդեն գոյություն ունի պլան В։Եվ եթե պոտենցիալ ՔՊ-ական ուսապարկերի հախից նա կարողանում է գալ, ապա իր իշխանությանը սպառնացող առավել արևմտամետների նկատմամբ նա ոչինչ չի կարող անել։ Նրանց պատկերացմամբ, Մավրը կանի իր գործը և Մավրին կճամփեն»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին