Մամուլ 2 տարի առաջ - 07:50 03-04-2024

Սիսակ Գաբրիելյանի և Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ քրեական գործը դատարանում կանգ է առել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի քրեական գործը դատարանում կանգ է առել: 2024 թվականի ընթացքում քրեական գործով որեւէ նիստ չի կայանում դատարանում:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:

Իրականում մի խումբ քաղաքացիներ վիրավորել էին Սիսակ Գաբրիելյանին, նա էլ քաղաքացիներին էր վիրավորել, հայհոյել, մյուս կողմը ձու էր նետել պատգամավոր Գաբրիելյանի ուղղությամբ: Եւ, ահա, այս գործը չի քննվում դատարանում ըստ պատշաճի, սակայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի անհանգստանում այս գործի ողջամիտ ժամկետների խախտման համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով