Ներքին 2 տարի առաջ - 10:40 02-04-2024

Տեղ գյուղում իրավիճակը հանգիստ է․ ժողովուրդը գիշերը հերթապահություն է իրականացնում

«Մենք կրակոցների ձայները չենք լսել, համենայն դեպս այս պահին Տեղ գյուղում իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտառոց բան չի կատարվում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով՝ ՊՆ-ի տարածած հաղոդրագրությանը, ըստ որի թշնամին գիշերը 00։40-ին կրակ է բացել Տեղի դրքերի ուղղությամբ։

«Նորմալ է իրավիճակը։ Տևական ժամանակ է մեզ մոտ կրակոց չի լինում։ Ես հենց այս պահին սահմանի բերանին եմ՝ 50-100 մետր հեռավորության վրա, խաղաղ է, ամեն մեկն իրենց տեղում կանգնած են»,- ասաց Հովսեփյանը։

Ճշտող հարցին՝ փետրվարի 28-ին, երբ զինված ադրբեջանցի էր մտել Տեղ գյուղ, դրանից հետո ի՞նչ տրամադրություններ են մարդկան մոտ, ավագանու անդամը պատասխանեց, որ այդ դեպքից հետք գյուղի տղամարդիկ հերթապահություն են իրականացնում․

«Այդ դեպքից հետո գյուղերում մինչև ուշ գիշեր հերթապահություն ենք անում գյուղի ժողովրդով, մինչև այսօր էլ շարունակում ենք, մեր գյուղերը մենք պետք է պահենք։ Ճիշտ է՝ աշխարհազորն իր տեղում կանգնած է, բայց մենք նախաձեռնել և հերթապահություն ենք իրականացնում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի, ապա նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան