Ներքին 6 ամիս առաջ - 08:58 01-04-2026

Իշխանության «ռազվեդչիկները» հերթապահություն են իրականացնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Մեզ հասած լուրերով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների դիմաց 24/7 ռեժիմով ինչ-որ մեքենաներ են կանգնած, եւ ինչ-որ մարդիկ` իշխանության «ռազվեդչիկները», շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, նկարահանումներ անում, արձանագրում, թե ով մտավ ընդդիմադիր ուժի գրասենյակ, ով` դուրս եկավ:

Հետո փորձում են ճշտել այդ մարդկանց ինքնությունը, բնակության հասցեն, ապա «բացատրական» զրույցներ, ճնշումներ սկսում նրանց կամ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Նախ փորձում են պարզել, թե ինչու էին գնացել, ինչ կապ ունեն Կարապետյանների հետ, ինչ են ուզել կամ ստացել:

Մեզ պատմեցին, որ մարզերից մեկում մեկ անգամ ընդամենը 15 րոպեով գրասենյակ մտած երիտասարդի հորը հաջորդ օրն իսկ իր հիմնարկի ղեկավարն ասել է` եթե ձեր ընտանիքը կապ ունի «Ուժեղ Հայաստանի» հետ, չես կարող ինձ մոտ աշխատել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»