Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:59 01-04-2024

Գերմանիայում մասնակի լեգալիզացրել են կանեփը

Գերմանիայում ապրիլի 1-ին ուժի մեջ է մտել օրենք, որը մասամբ օրինականացնում է կանեփի օգտագործումը։ Կանեփը հանվելու է Գերմանիայի թմրամիջոցների մասին օրենքում արգելված նյութերի ցանկից և մեծահասակներին թույլատրվելու է որոշակի քանակությամբ պահել և աճեցնել իրենց համար: Չափահասներին կթույլատրվի իրենց հետ ունենալ 25 գրամ կանաբիս, մարիխուանա կամ հաշիշ՝ իր մաքուր տեսքով, կամ էլ մինչև 50 գրամ՝ տանը։

Կթույլատրվի անձնական նպատակներով աճեցնել կանեփի՝ մինչև երեք թուփ մասնավոր բանջարանոցում։ Ճիշտ է, դրա համար նախ պետք է միավորվել այլ այգեպանների հետ «Կանեփի սիրահարների ակումբում» և ստանալ տեղական իշխանությունների թույլտվությունը՝ և կանեփ աճեցնելու և թմրանյութը պահելու համար։ Ակումբները կազմակերպվելու են գործընկերության կամ կոոպերատիվի սկզբունքով, որոնք ուղղված չեն շահույթ ստանալուն: Այսինքն, նման միության անդամները փաստացի կանեփ կամ հաշիշ կգնեն իրենցից՝ ամսական առավելագույնը 50 գրամ ակումբի անդամի համար։

Այն կարելի է ծխել հասարակական վայրերում, սակայն արգելվում է դրա օգտագործումը դպրոցների, մանկապարտեզների, խաղահրապարակների, երիտասարդական և մարզական հաստատությունների մուտքից 200 մետր շառավղով: Արգելվում է մարիխուանա օգտագործել տրանսպորտային միջոց վարելիս:

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է