Ուղիղ եթեր
Արտաքին 44 րոպե առաջ - 21:24 04-11-2026

Թուրքիան՝ ՌԴ-ի՝ ԹՊԿ-ին միանալու հնարավորության մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և Թյուրքական պետությունների հետ կապերի վարչության ղեկավար Քյուրշադ Զորլուն անդրադարձել է Ռուսաստանի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) դիտորդ անդամի կարգավիճակով միանալու հնարավորությանը։

Զորլուն նշել է, որ որպես Ռուսաստանի ԹՊԿ-ում որպես դիտորդ լինելու հարցը քննարկվի բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ և թյուրքական աշխարհի ընդհանուր շահերին համապատասխան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դրական է գնահատել ԹՊԿ-ին միանալու հնարավորությունը ու Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը կլինի «հասկանալի, ողջամիտ և բնական»։

Աղբյուր՝ Ermenihaber