Ներքին 5 տարի առաջ - 12:10 03-03-2021

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՍՎԱԾ Է ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ. FREEDOM HOUSE

Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2021թ. «Ազատությունն աշխարհում» զեկույցը, Հայաստանն ունի 100-ից 55 միավոր և դասված է մասնակի ազատ երկրների շարքին (նախորդ տարի Հայաստանն ուներ 53 միավոր):

Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ ներքաշելով ավտորիտար Թուրքիային, նվազեցնելով Հայաստանում բարեփոխումների հնարավորությունները և ուժի կիրառման միջոցով նպաստելով ժողովրդավարական նորմերի հետընթացին: Ըստ զեկույցի հեղինակների՝ ղարաբաղյան պատերազմն ամրապնդեց Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությունը, այդ հակամարտությունը, սակայն, սպառնում է ապակայունացնել Հայաստանի կառավարության դիրքերը: «Հայաստանն ազատության մեջ հաջողություններ է գրանցել այն պահից ի վեր, երբ 2018թ. բռնկվեցին հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները, և քաղաքացիները քվեարկեցին ավելի բարեփոխիչ կառավարության օգտին»,-նշված է հոդվածում:

2018թ. ի վեր՝ Հայաստանը ժողովրդավար էր համարվում ավտորիտար տարածաշրջանում, սակայն պարտությունը պատերազմում բռնության ալիքի պատճառ դարձավ որոշ ընդդիմախոսների կողմից, որոնք նոյեմբերին գրոհեցին խորհրդարանը և հարձակվեցին խոսնակի վրա: Կազմակերպության զեկույցի համաձայն՝ նման անկարգությունները սպառնում են երկրի դժվարությամբ նվաճված առաջընթացին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող