Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:00 30-03-2024

Միկրո-պատերազմ արդեն Բրյուսելից առա՞ջ

«Բրյուսելում ապրիլի 5-ին անցկացվելիք ՀՀ—ԵՄ—ԱՄՆ եռակողմ հանդիպման նման նախաձեռնությունները կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանից», հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մեր զորամիավորումները պետք է բարձր պատրաստակամությունը պահեն մշտապես՝ հետ մղելոը Հայաստանի զինված ուժերի կողմից հնարավոր նոր սադրանքները», հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ադրբեջանի կառավարության այս երկու առանցքային պաշտոնյաների նույնաբովանդակ հայտարարությունները, որոնք արվել են վերջին օրերին, ակնհայտ ցույց են տալիս այդ երկրի իրական պլանները ոչ միայն կարծեցյալ «խաղաղության գործընթացի» տապալման հարցում, այլև տարածաշրջանում «մահակ» նշանակվելու փաստը։

Ի դեպ, ռուսաստանյան Տելեգրամ-ալիքներից մեկը, հղում կատարելով «հայաստանյան աղբյուրներին», այսօր զետեղել է տեսանյութեր և հայտնել, թե ՀՀ զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով կենտրոնացնում են զինանձնակազմ և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հրետանային կայանքներ։ Ալիքի տվյալներով, ուժերի նման կենտրոնացում չէր դիտարկվել 2023 թվականի սեպտեմբերից սկսած։

Ըստ ամենայնի, ապրիլի 5-ի հանդիպմանն ընդառաջ, Ադրբեջանը կատարում է իրեն պատվիրակված պարտականության հերթական արարը՝ ավարտին հասցնելով այդ նպատակով վերջին շրջանում նախաձեռնած տեղեկատվա-քարոզչական աշխատանքները։ Նախորդ բոլոր դրվագներով, սովորաբար, տեղեկատվական փուլին հաջորդում էր ռազմական էսկալացիան։ Այս դեպքում նույնպես մեծ է հավանականությունը, որ տեղի կունենա սահմանային հերթական «միկրո-պատերազմը»։

Հայտնի է, որ ապրիլի 5-ի հանդիպումը չի ողջունել նաև Իրանի իսլամական հանրապետությունը, ուստի հետաքրքիր կլինի հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում նաև նրա արձագանքը։

Ըստ էության, Ադրբեջանը հանձնառություն ունի Հայաստանին հասցնելու հարվածներ՝ նրա «արևմտյան թեքման» համար։ Եվ եթե Իրանը համամիտ չէ Բրյուսելում անցկացվելիք գագաթնաժողովին, ապա տրամաբանորեն նա պետք է ողջունի Ադրբեջանի ռազմական քայլերը, սակայն հայտնի է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի վերջնանպատակը «Զանգեզուրի միջանցք» բացելն է, ինչի կապակցությամբ Իրանը մշտապես հայտնում է իր կատեգորիկ անհամաձայնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ