Արտաքին 5 տարի առաջ - 12:14 28-07-2021

Բրյուսելից հետո Վրաստանը երկարացրել է հակառուսական պատժամիջոցները

Վրաստանը, Ուկրաինան, Ալբանիան, Մակեդոնիան և Նորվեգիան միացել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարացնելու որոշմանը՝ Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցման պատճառով: Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի կայքում:

«Այս գործընկեր երկրներն ապահովելու են, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանեցվի Խորհրդի որոշմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունում այդ պարտավորությունը և ողջունում է այն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ խորհուրդը որոշել էր երկարաձգել հակառուսական պատժամիջոցները ևս մեկ տարով՝ մինչև 2022 թ. հունիսի 23-ը: Սահմանափակումները վերաբերում են Ղրիմից կամ Սևաստոպոլից ծագող ապրանքների ներմուծմանը ԵՄ, ինչպես նաև ենթակառուցվածքների ու ֆինանսական ներդրումներին, զբոսաշրջային ծառայություններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում