Ներքին 2 տարի առաջ - 14:58 29-03-2024

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը հայտնվել է դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են․ shamshyan.com

Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Կարապետյանը իր վարած՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 38-ամյա Էլմիրա Գևորգյանը և 27-ամյա Արևիկ Ներկարարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիվանդանոց տեղափոխվածները աշխատում են Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Սիփան բնակավայրի հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհիներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»