Ներքին 1 տարի առաջ - 19:23 05-05-2025

Արարատի մարզում բախվել են սովետական «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Վեդի» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոցներ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան