Ներքին 2 տարի առաջ - 15:22 28-03-2024

Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 64-ամյա բնակչի՝ Աշոտ Հովհաննիսյանի սպանության հանգամանքները։

Մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող տանը վարձակալության հիմունքներով բնակվող Աշոտ Հովհաննիսյանը և 41-ամյա տղամարդը, նրանց հարևանը և նույն քաղաքի 39-ամյա բնակիչը՝ Խ․Պ․-ն, գտնվելով հիշյալ տանը, ընթրել են և օղի օգտագործել։ Այնուհետև հարևանը հեռացել է, 41-ամյա տղամարդը գնացել է քնելու, իսկ Աշոտ Հովհաննիսյանը և Խ․Պ․-ն շարունակել են ընթրել և օղի օգտագործել:

Դրանից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ Աշոտ Հովհաննիսյանը հայհոյանքներ է հնչեցրել Խ․Պ․-ի հասցեին, որից հետո վերջիններս սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։ Խ․Պ․-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է Աշոտ Հովհաննիսյանի դեմքին, որի հետևանքով վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Լսելով աղմուկները՝ 41-ամյա տղամարդը եկել է սենյակ, Խ․Պ․-ի հետ միասին 64-ամյա Ա․Հովհաննիսյանին ուղեկցել են ննջասենյակ և պառկեցրել մահճակալին։ Այնուհետև Խ․Պ․–ն ջրով մաքրել է ննջասենյակի հատակը և տուժողի դեմքին եղած արյունը։ Թողնելով վերջինիս պառկած վիճակում՝ նա հեռացել է՝ իր հետ տանելով նշված տնից հավաքած աղբը և կտորը, որով մաքրել էր արյան հետքերը։

Հաջորդ օրը 41-ամյա տղամարդը, աշխատանքից վերադառնալով, ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել է Աշոտ Հովհաննիսյանին՝ մահացած վիճակում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Խ․Պ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»