Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 16:38 21-11-2025

Լոռու մարզում տեղի ունեցած uպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին մի խումբ անձինք իրենցից մեկի հասցեին հնչած հայհոյանքների համար պարզաբանումներ կատարելու նպատակով Տաշիր քաղաքում հանդիպել են մյուս կողմի հետ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Հանդիպման ընթացքում Ռ.Մ.-ն Տ.Դ.-ին առաջարկել է առանձնանալ և զրուցել, որից հետո Ռ.Մ.-ն իր հետ նախապես վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել է Տ.Դ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան և դիմել է փախուստի:

Բացի այդ, 2025 թվականի հուլիսին հեռախոսազանգի ժամանակ վիճաբանություն է առաջացել Վ.Հ.-ի և Ռ.Մ.-ի միջև, որից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռ.Մ.-ն ձեռքով հարվածել է Վ.Հ.-ի դեմքին, դանակով հարվածել նրան և դիմել փախուստի:

Ռ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»