Ներքին 2 տարի առաջ - 09:55 28-03-2024

Հայտնի է Ալավերդու ԲԿ-ի տնօրենի մրցույթի օրը․ ՔՊ-ի ներկուսակցական ճեղքումը խորանում է

Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ներկուսակցական ճեղքումը շարունակում է խորանալ․ այժմ արդեն ԲԿ-ի տնօրենի պաշտոնին են հավակնում Գևորգ Ազարյանը, որ ճամբարափոխ Սիմոն Զախարովի ընկերն է և այժմ զբաղեցնում է ԲԿ-ի փոխտնօրենի պաշտոնը, և ներկայումս տնօրենի ԺՊ Լորա Սարգսյանը, որը քաղաքի ավագանու ՔՊ-ական անդամ է։

Առողջապահության նախարարության կայքէջում հրապարակվել է Ալավերդու ԲԿ-ի տնօրենի թափուր տեղի համալրման մասին մրցույթի հայտարարությունը։ Մրցույթը տեղի կունենա սույն թվականի մայիսի 24-ին։ Պաշտոնին հավակնող թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ապրիլի 23-ը։

Թեկնածուների ցանկում շրջանառվում է նաև Ստեփանավանի ԲԿ-ի ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանի անունը։ Վերջինս ժամանակին նախկին տնօրեն Ստեփան Մոսինյանի հետ մասնակցել էր ԲԿ-ի տնօրենի համար անցկացվող մրցույթին, սակայն պարտվել էր։ Մեր տեղեկություններով՝ Իսպիրյանը Սուրեն Պապիկյանի մտերիմն է, որին Պապիկյանն ամեն գնով ցանկանում է տեղավորել Ալավերդու ԲԿ-ում։ Մեզ հայտնի է նաև, որ Ստեփանավանի ԲԿ-ն մեծ պարտքեր ունի, այնինչ Ստեփան Մոսինյանի շնորհիվ ժամանակին 42 մլն դրամ պարտք ունեցող Ալավերդու ԲԿ-ն ոչ միայն ոտքի է կանգնել, այլև իր հաջորդին է փոխանցել մի կառույց, որը իր բանկային հաշվին ունի 27 մլն դրամ և 5 մլն դրամ դեբիտորական պարտք։

Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ անհիմն պաշտոնանկ է արվել Ալավերդու ԲԿ-ի երկարամյա տնօրեն Ստեփան Մոսինյանը։ Oragir.News-ի տեղեկություններով՝ Մոսինյանի պաշտոնանկության պատճառը Արեն Մկրտչյանն է, որն իրեն համարում է քաղաքի տերն ու տիրակալը և պաշտոնների վերաբաշխում է անում՝ ըստ իր հայեցողության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան