Ներքին 2 տարի առաջ - 20:44 27-03-2024

Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են

Արմավիրի մարզի մի քանի գյուղերից ահազանգեր են ստացվում, որ վարժական հավաքներին մասնակցելու ծանուցումներ են գալիս այն անձանց, որոնք 1 անգամ արդեն հասցրել են մասնակցել հավաքներին։

Oragir.News-ին դիմած քաղաքացիներից մեկն ասաց, որ ծանուցում ստացած տղաներից շատերը հրաժարվում են մասնակցել հավաքներին, քանի որ անարդարության հետ գործ ունեն։

«Ասում էին՝ կոռուպցիա չկա, ոչ մի ծանոթ-բարեկամ սկզբունք չի անցնելու, բայց հավաքներին ծանուցումներ են ուղարկում միայն խեղճ ու կրակ շարքային գյուղացիներին, փոխարենը գյուղապետի տղերքը ոչ մի անգամ չեն մասնակցում հավաքներին։ Նախորդ ամռանը մեզ ծանուցում ուղարկեցին, գնացինք, գյուղապետի տղուն ծանուցում չէր եկել, հիմա նորից նույնը։ Իրենց արյունը մերինից կարմիր չի, երբ գյուղապետի ու մյուս պաշտոնյաների տղաները կգնան սահման, այն ժամանակ թող մեզ էլ ծանուցում ուղարկեն, իսկ հիմա թող մեզնից հեռու մնան, չենք մասնակցելու։ Մենք իրենց շատ լավ գիտենք, փոքր տարիքից ճանաչում ենք, ոչ մի առողջական խնդիր չունեն, բայց հենց հարցը հասնում է սահման գնալուն, ամեն մեկը մի պատճառ բռնում է․․․»,- ասաց Արմավիրի մարզի բնակիչը։

Հիշեցնենք, որ պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով Պաշտպանության նախարարությունը 25-օրյա վարժական հավաքներ է իրականացնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»