Ներքին 3 տարի առաջ - 10:01 26-07-2023

24 ժամ հասանելի եմ բոլոր ազնիվ մարդկանց համար, ովքեր մասնակցում են այս օրերին անցկացվող հավաքներին ու երթերին․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ 2020 թվականի նոյեմբերից ես գիշեր ու ցերեկ փողոցներում էի (ես ասելով բոլորիս նկատի ունեմ), գոռում էի, որ Արցախն է հանձնում, պետք է ազգով դուրս գանք ու դեմն առնենք, որ 2021-ի ընտրություններում, եթե Նիկոլին ընտրեք, ապա Հայաստանն էլ մաս-մաս կհանձնի: Այդ ընթացքում Արթուր Դավթյաններն ինձ ձերբակալում էին, Արայիկ Հարությունյանն էլ Նիկոլի շտաբում Նիկոլի ստացած ձայներն էր հաշվում և դրանից շատ երջանկանում:

Երբ Արայիկներն ու Արթուր Դավթյաններն այդ ընթացքում հակահայկական իշխանության հանձնարարություններն էին կատարում և հարստանում՝ իմ նման մարդկանց ապրուստի միջոցներն էիք արգելանքի վերցնում, մի քանի հարյուր հազարավոր դրամներով տուգանում հավաքներին մասնակցելու համար: Դրա պատճառով ֆինանսական ծանր բեռի տակ թողնում:

Երբ պատկերավոր ներկայացնում էի, թե ինչ է մեզ սպասում՝ մտավորականներդ պատասխանում էիք, թե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում:

Ամեն բան արեցիք, որ բանը բանից անցնի: Որ խորանա ճգնաժամն ու դրա լուծման հնարավորությունը հասնի նվազագույնի:

Բայց ասում էի չէ՞ (կրկին մենք կարդալ), որ հետո ուշ կլինի:

Չէի՞ք հավատում ինձ: Թե՞ Նիկոլին չէիք հավատում, որ ամեն օր ասում էր, որ հանձնելու է: Հիմա ի՞նչը փոխվեց:

Հիմա նշածս մարդիկ հավաքներ ու երթեր են կազմակերպում ու մասնակցում:

Տա Աստված, որ այդ հավաքներն ու երթերը լինեն ազնիվ և հասնեն հայկական նպատակին: Ես աղոթում եմ դրա համար:

Ինձ չհավատացի՞ք: Ձեզ չեմ մեղադրում, ինձ եմ մեղադրում, հավանաբար չկարողացա բավարար համոզիչ լինել, բավարար քաղաքական լինել: Իսկ որպես իրավապաշտպան-փաստաբան պատրաստ եմ միշտ կանգնել ձեր կողքին: 24 ժամ հասանելի եմ բոլոր ազնիվ մարդկանց համար, ովքեր մասնակցում են այս օրերին անցկացվող հավաքներին ու երթերին:

Հ.Գ. Իմ կռիվը միայն նիկոլիզմի դեմ է, պայքարս՝ հանուն Հայրենիքի... հնարավորություններիս չափով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան