Մամուլ 2 տարի առաջ - 07:22 26-03-2024

Հիվանդանոցում ի՞նչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ քննիչները այցելել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց ու մոտ 10 րոպե մնացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ապաքինվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակի պայթյունից վիրավորված Արթուր Մովսիսյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ վիրավորված Արթուր Մովսիսյանը հիվանդասենյակում բարձրաձայն դիմել է ներկաներին եւ ասել. «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել»։

Հիշեցնենք՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նռնակով զինված քաղաքացիներից մեկը Վարդգես Գեւորգյանն է, որը Արարատի մարզից է, մյուսը՝ Արթուր Մովսիսյանը՝ Ձորաղբյուրից։ Նշենք, որ Արթուր Մովսիսյանն Ազգային ժողովրդական բեւեռի աջակիցներից է, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։

Հիշեցնենք նաեւ, որ մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձինք էին ներխուժել եւ նռնակ պայթեցրել։ Ներխուժած անձանցից երկուսը ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է, ձերբակալված է: Նա Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»