Արտաքին 2 տարի առաջ - 21:00 25-03-2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում անհապաղ հրադադար պահանջող բանաձևը

Քիչ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի անհապաղ հաստատում պահանջող բանաձևը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի կիրառի իր վետոյի իրավունքը՝ սահմանափակվելով ձեռնպահ քվեարկությամբ։

Հաստատված բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է «մեծացնել մարդասիրական օգնության առաքման ծավալները և խորացնել Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերը»։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:

«Համաս»-n ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա