Արտաքին 2 տարի առաջ - 15:19 09-12-2023

ԱՄՆ-ն արգելափակել է Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը

Գազայի հատվածում հրադադար հաստատելու և մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված բանաձևի ընդունումը կրկին ձախողվել է։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ քվեարկության ժամանակ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ են քվեարկել Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ներկայացված փաստաթղթին, սակայն ԱՄՆ-ն վետո է դրել այդ նախագծի վրա,իսկ Մեծ Բրիտանիան՝ ձեռնպահ է մնացել։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ էր արել աջակցել մարդասիրական հրադադարին՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում