Արտաքին 1 տարի առաջ - 23:58 09-07-2025

ԱՄՆ-ն շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Միացյալ Նահանգները մոտ է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը և պաղեստինյան անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ձեզ կասեմ, որ մենք շատ մոտ ենք Գազայի հարցում համաձայնագրի կնքմանը։ Մենք ցանկանում ենք հրադադար, խաղաղություն և պատանդների վերադարձ, և ես կարծում եմ, որ մենք մոտ ենք դրան»,- ասել է նա՝ Սպիտակ տանը Գաբոնի, Գվինեա-Բիսաուի, Լիբերիայի, Մավրիտանիայի և Սենեգալի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ «կա շատ մեծ հավանականություն», որ համաձայնագիր կկնքվի «այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ