Արտաքին 1 տարի առաջ - 16:05 05-07-2025

ՀԱՄԱՍ-ը դրական արձագանք է տվել ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադարի առաջարկին

ՀԱՄԱՍ շարժումն արդեն ներկայացրել է իր պաշտոնական պատասխանը Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Միացյալ Նահանգների վերջնական առաջարկին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյային, խմբավորման արձագանքը «դրական» է և, ըստ աղբյուրի, «պետք է նպաստի համաձայնության ձեռքբերմանը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օր առաջ հանդես էր եկել Գազայի ռազմական գործողությունների դադարեցման 60-օրյա հրադադարի վերաբերյալ նախաձեռնությամբ՝ նշելով, որ առաջիկայում սպասում է պատասխանների Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կողմից։

ՀԱՄԱՍ-ի պատասխանը, ըստ աղբյուրի, արդեն փոխանցվել է միջնորդներին՝ Քաթարին և Եգիպտոսին, որոնք ակտիվորեն ներգրավված են հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»