Արտաքին 2 տարի առաջ - 20:48 19-03-2024

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում է վերսկսել աշխատանքը

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում է վերսկսել աշխատանքը: Այս մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպանը՝ ազդարարելով երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման մասին:

Աբբաս Մուսավին տեղեկացրել է, որ ադրբեջանական պատվիրակությունն արդեն մեկնել է Թեհրան, դիվանագետը, սակայն, չի հստակեցրել դեսպանատան վերաբացման կոնկրետ ժամկետները։

Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

Հարձակումը, որը Բաքուն անվանել է «ահաբեկչական ակտ», հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների կտրուկ վատթարացման, Ադրբեջանին տարհանել էր իր դեսպանատան աշխատակիցներին Թեհրանից:

Դեսպան Մուսավին անդրադառնալով միջադեպին պնդել է, որ երկու երկրների կողմից իրականացված հետաքննությունը փաստել է՝ հարձակման հիմքում անձնական դրդապատճառներ են եղել:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը