Ներքին 5 տարի առաջ - 10:36 08-02-2021

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը փետրվարի 7-ին` ժամը 10։00-ից վերսկսել է աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետ կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Այն կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

«ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն պատվաստումից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան