Մամուլ 2 տարի առաջ - 07:21 19-03-2024

Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի գյուղերի հանձման մասին թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպումը շատ թեժ մթնոլորտում է անցել:

Այն տեղի է ունեցել Ոսկեպար գյուղի Մշակույթի տանը:

Մինչ ներս մտնելը հավաքել են քաղաքացիների հեռախոսները, բացի սա, հանդիպման մասնակիցները մետաղաորսիչ սարքի միջով են անցել, ու նոր միայն թույլատրել են մտնել դահլիճ:

Այսինքն՝ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ հանդիպումից, այսպես ասած, սլիվներ չլինեն, հանդիպումը չձայնագրվի կամ տեսագրվի:

Հանդիպման ժամամակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես իր գործելաոճին է բնորոշ, տավուշցիներին պատերազմով է վախեցրել, ասել է՝ եթե ադրբեջանցիների պահանջած 4 գյուղերը չտանք, ապա նորից պատերազմ է սկսվելու Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի գործուն աջակցությամբ:

Բացի սա, Փաշինյանն ասել է, որ գյուղերի հանձնումից հետո Ադրբեջանն արդեն երկրորդ փուլով անկլավային համարվող գյուղեր է պահանջելու, ու արդեն սկսել է փաստաթուղթ մշակել սրա համար:

Իսկ երբ քաղաքացիները անհանգստություն են հայտնել, թե դրանից հետո ինչ է լինելու այն բնակավայրերի հետ, որոնց հետ կապը կտրվում է, Փաշինյանն ասել է, թե Ենոքավանով ու Ջուջեւանով անցնող նոր ճանապարհ կկառուցեն, իսկ եթե անհրաժեշտ լինի, նաեւ Ոսկեպարով անցնող թունել կկառուցվի:

Քաղաքացիները նաեւ հետաքրքրվել են՝ արդյոք հերթական զիջումներից հետո երաշխիք կա, որ Ադրբեջանի ախորժակը կզսպվի, ու այլեւս նոր պահանջներ չի ներկայացնի թշնամին. Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի:

Մեզ եւս մեկ ուշագրավ դեպք հայտնի դարձավ այս հանդիպումից.այսպիսով, տավուշցիներից մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե օրեր առաջ հանդիպել է նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ու վերջինս ասել է, որ գյուղերի վերադարձը միայն փոխադարձության սկզբունքով պետք է տեղի ունենա, այսինքն՝ Ադրբեջանն էլ իր հերթին մեր տարածքները պետք է վերադարձնի: Լսելով այս պատմությունը՝ Փաշինյանը վրդովվել է ու կտրուկ արձագանքել է, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, այդ հարցերը Պապիկյանի տիրույթում չեն:

Ըստ էության, Փաշինյանի այցը նպատակ է ունեցել տավուշցիներին վախեցնելու ու նոր զիջումների պատրաստելու»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»