Արտաքին 2 տարի առաջ - 23:52 17-03-2024

Շոլցը ժամանել է Իսրայել. նա Նաթանյահուին կոչ է արել տևական զինադադար հաստատել Գազայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Իսրայելին հոկտեմբերի 7-ից Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող մարդկանց ազատման շուրջ գործարքի գնալ, որը պետք է ուղեկցվի «ավելի երկար հրադադարով», հաղորդում է Times of Israel-ը:

«Մեզ անհրաժեշտ է պատանդների գործարք՝ ավելի երկար հրադադարով... Մենք հասկանում ենք պատանդների ընտանիքներին, որոնք ավելի քան հինգ ամիս հետո ասում են՝ «Ժամանակն է համապարփակ պատանդների գործարքի համար՝ փրկելու նրանց, որոնք դեռ գերության մեջ են»,- հայտարարել է Շոլցը Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ համատեղ ասուլիսում։

Մինչ այս հանդիպումը, Գերմանիայի կանցլերը Ամմանում բանակցություններ էր վարել Հորդանանի թագավոր Աբդալլահի հետ, որից հետո հայտարարել էր, որ մեծ թվով քաղաքացիական զոհերը, որոնք կարող են հետևել Գազայի Ռաֆահ քաղաքի վրա Իսրայելի հարձակմանը, շատ կդժվարացնեն խաղաղության հաստատումը տարածաշրջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով