Արտաքին 3 տարի առաջ - 14:23 04-11-2022

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Բենիամին Նաթանյահուին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին` Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է վրացական, Новости Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Ղարիբաշվիլին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Շնորհավորում եմ Բենիամին Նեթանյահուին վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նրան մաղթում եմ ամենայն բարիք և մեծ հաջողություններ Իսրայելում իր ծառայության նոր ժամկետում։ Մեր բարեկամությունը խորը արմատներ ունի անցյալում: Մենք արդեն հաստատակամորեն հավատարիմ ենք Իսրայելի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը»,- գրել է Վրաստանի վարչապետը։

Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը և նրա դաշնակիցները՝ ծայրահեղ աջերն ու կրոնական ուղղափառ կուսակցությունները, ստացել են Իսրայելի Կնեսետի 120 մանդատներից 64-ը։

Կառավարություն ձևավորելու համար Նեթանյահուն պետք է կոալիցիա ձեւավորի։ Ընտրություններից հետո նա դեռևս ուղղակիորեն չի ասել, թե ում է որպես գործընկեր վերցնելու, սակայն ակնկալվում է, որ նրանց թվում կլինեն կրոնական սիոնիստները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան