Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:37 15-03-2024

Ոչ թե նիկոլական է, այլ պետականաշեն. Փելեշյանի մասին ֆիլմի պրեմիերան և ռեժիսորը

Այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանի կինոգործիչների միության մեծ դահլիճում կայացավ Հրանտ Վարդանյանի նկարահանած «Բացակա պատկեր» դոկումենտալ ֆիլմի երկրորդ ցուցադրությունը՝ հատուկ կազմակերպված մշակութային համալսարանների ուսանողության համար՝ նվիրված համաշխարհային կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

Բանախոսներից մեկը բեմից մտահոգություն հայտնեց, որ վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ցուցադրության բացակայությունից առաջացած էական բացը:

Oragir.News-ի հարցին՝ ինչն է կինոռեժիսորի ֆիլմերի ցուցադրության բացակայությունից առաջացած մշակութային բացի էությունը, «Բացակա պատկեր» ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը նախ ասաց, որ դրանք տեխնիկական հարցեր են, որին ինքը պատասխան չունի, իսկ հետո՝ հավելեց.

«Դա երկար պատմություն է. այդ բացը վաղուց է, բայց, փառք Աստծո, կամաց-կամաց ոտքի ենք կանգնում, մշակութային գործիչներն են արդեն հասկանում, որ բանը բանից անցել է, և սկսում են շարժվել»:

Կինոռեժիսորի խոսքով՝ մշակույթը մեր անձնագիրն է, դիմանկարը.

«Բարձիթողի վիճակը շտկվելու է, ինչի ծիլերը տեսնում ենք: Կինոյի, օպերայի, երաժշտության ոլորտում պետությունն անում է քայլեր. ինչ-որ բան սկսվել է շարժվել»:

Oragir.News-ի զրուցակիցը խոսեց նաև այն մասին, որ վերջին շրջանի տարբեր իրադարձություններից հետո փոփոխություններ են նկատվում.

«Գիշերից հետո միշտ լուսաբաց է լինում»:

Մեր ճշտող հարցին՝ շարունակո՞ւմ է արդյոք ինքը սատարել ներկայիս իշխանական քաղաքական ուժին, Վարդանյանն այսպես պատասխանեց.

«Իմ քաղաքական հայացքները պետականաշեն են՝ միշտ կապված պետության հետ: Միշտ տխրում եմ, որ պետությունս չի կարողանում դուրս գալ կայսրության ճիրաններից, և ես անկախ Հայաստանի և անկախ հայ քաղաքացու ջատագովն եմ»:

Ավելին՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում