Արտաքին 4 տարի առաջ - 18:08 26-10-2021

ԱՄՆ-ում հետաձգվել է Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան

Կինոնախագծերից մեկը, որում վերջին ժամանակներս ներգրավված էր դերասան Ալեք Բոլդուինը, դադարեցվել է արտիստի հետ ծագած սկանդալի ֆոնին։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բոլդուինը «Ժանգահամ» ֆիլմի նկարահանման ժամանակ կրակել է կինոօպերատոր Գալինա Հաթչինսին և ռեժիսոր Ջոել Սոուզային։ Կինը մահացել է, տղամարդը հոսպիտալացվել է: Ըստ նախնական վարկածի՝ ատրճանակի մեջ եղել է մարտական պարկուճ։ Հայտնի է, որ դերասանին զենքը փոխանցել է ռեժիսորի օգնականը, որին ավելի վաղ արդեն պահանջներ են ներկայացվել նկարահանումների համար զենքը ոչ պատշաճ նախապատրաստելու պատճառով։

Բոլդուինը մասնակցել է նաև ամերիկյան Ֆլինտ քաղաքի բնապահպանական խնդիրների մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներին. նա կարդացել է կադրերից դուրս ձայնը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, սակայն տեղի ունեցած միջադեպի պատճառով պրոդյուսերները որոշել են հետաձգել իրենց նախագծի թողարկումը։

«Վերջին ողբերգական իրադարձությունների նկատմամբ հարգանքից ելնելով»,- բացատրել է ռեժիսոր Էնթոնի Բաքսթերը սոցիալական ցանցերում:

Նա հավելել է, որ ֆիլմի հեղինակների համար կարևոր է, որ քաղաքի բնակիչների իրական պատմությունները իրենց առողջական խնդիրների մասին լսելի լինեն, ուստի ֆիլմը անշուշտ էկրան կբարձրանա, բայց փոքր-ինչ ուշ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում