Ներքին 2 տարի առաջ - 12:42 15-03-2024

Հիմնադրվեց Արցախից տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը

Սույն թվականի մարտի 12-ին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետև՝ Ցանց) հիմնադիր համաժողովը։

Համաժողովին մասնակցում էին «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը, Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Մարիամ Ավագյանը, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ Անահիտ Քոսակյանը, «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ գործադիր տնօրեն Դավիթ Եղիազարյանը, «Կումայրի» արցախահայերի ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտավազդ Խանդոյանը, նույն կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Չոմոյանը, «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Ալլա Արզումանյանը, «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ-ի նախագահ Արազ Բաղդասարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Համաժողովին հեռավար եղանակով մասնակցում էին նաև «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը, «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ալվինա Ներսեսյանը, նույն կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը և Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի նախագահ Իրինա Գրիգորյանը: Համաժողովին ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը։ Համաժողովին մասնակցում էր նաև Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մաշա Չիչտչենկովան:

Համաժողովի ընթացքում հիմնադրվեց Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը, ստորագրվեց Ցանցի հիմնադիր Հռչակագիրը և հաստատվեց Ցանցի կանոնակարգը: Այնուհետև Ցանցի հիմնադիր անդամներից ձևավորվեց Ցանցի 12 հոգիանոց կազմով կառավարման խորհուրդը: Ցանցի հիմնադիր համաժողովի ավարտին մասնակիցները քննարկեցին և վեր հանեցին արցախահայերի հիմնական խնդիրները։

Ցանցի հիմնադիր համաժողովի ավարտից հետո գումարվեց Ցանցի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում պատկան և այլ շահագրգիռ կառույցների հետ Ցանցի կառավարման խորհրդի աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև արցախահայերի տեղակայման վայրեր այցելության հետ կապված հարցերը: Ցանցի կառավարման խորհրդի կողմից միաձայն քվեարկությամբ Ցանցի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:

Համաձայն Ցանցի կանոնակարգի Ցանցի քարտուղարության ֆունկցիաները առաջիկայում կիրականացվի Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում