Ներքին 4 տարի առաջ - 12:37 21-06-2022

ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների աշխատակիցների գործը կունենա էլեկտրոնային կառավարման մեկ հարթակ. քաղաքապետի խորհրդական

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Երևանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին.
Համաձայն ԿԸՀ 2022 թվականի հունիսի 6-ի արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ակսել Թևոսյանին, որն էլ իր հերթին դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին։

Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանն ասաց, որ իր ներկայացրած նախագիծը վերաբերում է մարդկային ռեսուրսների կառավարմանը, մասնավորապես՝ կադրային քաղաքականությանը։

«Մարդկային կառավարման վարչությունը բաղկացած է երեք բաժիններից՝ գործի վարման բաժին, ատեստավորման և մրցույթների կառավարման և մարդկային ռեսուրսների կառավարման համակարգերի մշակման և ներդրումների բաժին։ Ընդհանուր աշխատակիցների թիվը տասնհինգն է, ընդհանուր առմամբ այս տեղաբաշխման արդյունքում կադրային գործի վարման ամբողջ ընթացքը ենթարկվել է որոշակի ձևափոխման, քանի որ մրցույթների ատեստավորման բաժնի համար նախատեսված թվով վեց աշխատակիցներ՝ ներառյալ բաժնի պետը, տեղաբաշխումը մարդկային ռեսուրսների կառավարման ողջ գործընթացում՝ կարելի է ասել, որ թյուր է, քանի որ մարդկային ռեսուրսների գործերի բաժինն ամբողջությամբ վարում է քաղաքապետարանի ՝ իր ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների ամբողջական գործերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի անձնական գործերը»։

Մարգարյանի խոսքով՝ այն իրենից ենթադրում է էլեկտրոնային համակարգի ամբողջական ստեղծման համակարգ, որն իրենից ենթադրում է, որ կարող ենք ունենալ մարդկային ռեսուրսների նոր գործարկման համակարգ, որն իրենից ենթադրում է, որ 12 վարչական շրջանների աշխատակիցներիանձնական գործերը, այդ թվում՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների ամբողջ աշխատակիցների գործը, որը վարում է ՄՌԿ վարչությունը, կունենա էլեկտրոնային կառավարման մեկ հարթակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով