Մամուլ 2 տարի առաջ - 07:25 15-03-2024

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի 50-ամյակը ոչ մի պետական պաշտոնյա չհիշեց. ծնունդը Բուլղարիայում են նշել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մարտի 9-ին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի 50-ամյակն է եղել, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նշել են Բուլղարիայում։

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է։

Նազարյանի 50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը եւ այլ հայտնիներ։

Նազարյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, ինչպես նաեւ Բուլղարիայի սպորտի նախարարությունը։

Մարզիկին մեծարել են Բուլղարիայում, սակայն որեւէ շնորհավորական ուղերձ կամ գնահատանքի խոսքեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, Կառավարությունից, նախագահի նստավայրից կամ Ազգային Ժողովից չի հնչել։ Ինչպես միշտ, սեփական եւ իրական հերոսին աչքաթող են անում եւ հերոս համարում են հարկատու քաղաքացուն։

Չնայած այս ամենին՝ հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, համարեց, որ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն, սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանը բավականաչափ գնահատված չի եղել, եւ նրան պարգեւատրեցին հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։


Ստացվում է, որ ներկայիս իշխանությունները մարդուն, որը մեծ ավանդ եւ վաստակ ունի սպորտի կայացման հիմքում, արհամարհում են, իսկ մեկ այլ երկրում մեծարվում են Օլիմպոսի աստվածների պես»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»