Մշակույթ 2 տարի առաջ - 20:27 14-03-2024

Ես «այան-ափաշկարա» կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա․ Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է

«Քո և Համոյի տարբերությունը ո՞րն է»,- մի անգամ հարցրել են Շիրազին:

«Համոն թաքուն կգրե, թաքուն կտպե, ժողովուրդը այան-ափաշկարա կկարդա: Ես այան-ափաշկարա կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա: Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն՝ Համոն՝ գլուխը կախ, ես՝ գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես՝ ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը՝ ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն՝ խոտի վրայի շաղով: Էսքանը»,- ասել է նա:

Այսօր Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է։



Գյումրեցի Շիրազը չէր կարող հանճարեղ գրող լինելուց զատ նաև հանճարեղ կատակաբան չլինել։

Մի անգամ Հովհաննես Շիրազը` կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.

– Կանաչ փողկապով ես շրջում, չես վախենում էշերից:

– Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:



Ավետիք Իսահակյանը Հովհաննես Շիրազի համար մեծ հեղինակություն էր: Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, պատմում է, որ Շիրազն այրում էր այն բոլոր գործերը, որոնք Իսահակյանին դուր չէին գալիս: Այս պատկառանքն էր նաև պատճառը, որ Շիրազը նախընտրեց լինել Վարպետի հարևանը։ Ահա թե ինչպես դա եղավ։

Ժամանակին Լենինականի քաղսովետը որոշում է մի տուն նվիրել բանաստեղծ Հովհաննես Շիրազին: Շատ երկար փնտրում են տունը, բայց վերջնական որոշման այսպես էլ չեն հանգում։



Ընտրությունը թողնում են բանաստեղծին։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ Շիրազն ընտրում է այն տունը, որի նկուղում դեռ մանուկ տարիներին քնել էր, երբ փախել է մանկատնից: Սակայն տան ընտրությունը պայմանավորված էր ևս մեկ փաստով՝ այն գտնվում էր Ավետիք Իսահակյանի տան հարևանությամբ:

Երբ Շիրազին հարցնում են, թե ինչո՞ւ հենց այդ տունը ընտրեց, գրողը պատճառաբանում է՝ «․․․ որ Ավոյի տուն գնացողը, իմ տուն էլ գա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան