Ներքին 3 տարի առաջ - 15:50 18-02-2023

Գործարար Արթուր Կարապետյանը Արարատի գագաթից բերած քարը հանձնեց Հովհաննես Շիրազի տուն-թանգարանին

Գործարար, լեռնագնաց, նկարիչ Արթուր Կարապետյանը Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանին նվիրեց Արարատի գագաթից բերված քարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էլբրուսը, Կիլիմանջարոն, Դենալին և աշխարհի մի շարք այլ գագաթներ նվաճած, լեռնագնաց, գործարար, նկարիչ Արթուր Կարապետյանը 15 ռուս լեռնագնացների հետ միասին 2003 թվականի սեպտեմբերին բարձրացել է Արարատ լեռան գագաթ: Արթուրն Արարատից իր հետ բերել է քարեր, որոնցից մեկը նվիրեց Հովհաննես Շիրազի թանգարանին:

Արարատ լեռը բարձրանալու հնարավորություն Կարապետյանը ստացել էր որպես ՌԴ քաղաքացի: Գագաթից որպես մասունք բերված քարերից մեկը Արթուրը 2005 թվականին դրել է Հովհաննես Շիրազի գերեզմանին, իսկ մյուսը տարիներ անց հանձնում է բանաստեղծի տուն թանգարանին: «Արարատ լեռան գագաթ բարձրանալուց հետո իմ կյանքը իմաստավորվեց: Չեմ ասում, թե ես մինչ այդ հայրենասեր չէի, բայց Արարատն իմ մեջ այդ սերն ավելի ամրացրեց»,-թանգարանի այցելուներին ներկայացնելով իր ուղին՝ նշեց Արթուրը:

Թանգարանում կայացած հանդիպման ընթացքում ցուցադրվեց Արթուր Կարապետյանին նվիրված վավերագրական ֆիլմ, իսկ որպես շնորհակալություն թանգարանը լեռնագնացին հանձնեց Շիրազի անտիպ էջերը:

Արթուրը ծնվել է Լենինականում, ավարտել Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տեղափոխվում է ՌԴ՝ կապը պահելով հայրենիքի հետ: Որպես լեռնագնաց՝ առաջին գագաթները հենց Հայաստանում է հաղթահարել ՝ բարձրանալով Արագած և Արա լեռների գագաթներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով