Խոսք Ներքին 2 տարի առաջ - 21:00 12-03-2024

Ռեժիմին չենթարկվող դատավորները հեռացվել են. դատարանների անկախության մասին խոսելը ծիծաղելի է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են։ Ըստ դատավճռի՝ Բաբլոյանի ու Բաբայանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանն, ըստ մեղադրանքի, 2018 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, չարաշահել էր իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արսեն Բաբայանին մեղադրանք էր ներկայացվել Արա Բաբլոյանին օժանդակելու հոդվածով։

Ինչպես Արա Բաբլոյանը, այնպես էլ Արսեն Բաբայանը չէին ընդունել իրենց ներկայացված մեղադրանքը։ Արսեն Բաբայանը բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ.

-Պարո՛ն Իշխանյան, նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Ձեր համոզմամբ՝ իշխանությունները մեղմե՞լ են քաղաքական հալածանքները, թե՞ Հայաստանում դատարաններն, իսկապես, անկախ են դարձել։

-Ինչպես ասում են, բախտ եմ ունեցել անձամբ ծանոթանալ Ձեր կողմից նշված քրեական գործին։ Արսեն Բաբայանի փաստաբանի առաջարկությամբ, դարձա երաշխավոր՝ նրա խափանման միջոց կալանքը փոխարինելու համար։ Դեռևս այն ժամանակ եմ ասել, որ իրավաբանությունից բացարձակապես հեռու, բայց որոշակի տրամաբանություն ունեցող մարդը կապշեր՝ կարդալով այդ մեղադրանքը։ Եվ մարդ զարմանում է, թե ինչպես են իրավաբանական բարձրագույն կրթությամբ քննիչ-դատախազ-դատավորը նման գործ սարքում, պաշտպանում մեղադրանքը և կալանքի որոշում կայացնում։

Ես համոզված էի, որ այդ քրեական գործը ապագա չուներ, բայց, ինչպես տեսնում եք, ձգձգվեց շուրջ հինգ տարի։ Միայն այդ քրեական գործը ցույց է տալիս, որ բոլոր քաղաքական գործիչների դեմ հարուցած մեղադրանքները շինծու են և պատվերով։

Իսկ քաղաքական հալածանքները մեղմելու մասին խոսք լինել չի կարող, դեռևս բանտերում են գտնվում, նույն շինծու քրեական գործերով մեղադրված քաղբանտարկյալներ, ինչպես նաև ունենք տարիներ տևող դատավարություններ։

Իսկ խոսել դատարանների անկախության մասին, ուղղակի ծիծաղելի է։ ԲԴԽ կոչվող կառույցը, Արդարադատության նախարարի հետ համատեղ հետևողականորեն զրկեցին ռեժիմին չենթարկվող, անկախ դատավորներին իրենց լիազորություններից։ Գուցե համակարգում դեռևս գտնվում են հատուկենտ անկախ դատավորներ, չգիտեմ։

-Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերով արդարացնող վճիռները տեսականորեն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ մյուս քաղբանտարկյալների և առհասարակ այն անձանց գործերի վրա, որոնց շարժառիթը քաղաքական է։

-Ոչ մի ազդեցություն։ Քրեական մեղադրանքներն ու դրանց հաջորդած կալանքների նպատակը մեկն է՝ պատժել, վարչապետ կոչեցյալին քննադատող գործիչներին։ Եվ ինչպես փորձն է ցույց տալիս, այդ գործերը տարիներով ձգձգվում են։

Որոշակի ժամանակ անց, նույնպես պատվերով, փոխվում է խափանման միջոց կալանքը, բայց գործը չի կարճվում՝ մնալով որպես սպառնալիք տվյալ քաղաքական գործչի համար։

Ուշադրություն դարձրեք՝ բացի Մանվել Գրիգորյանի գործից, այլ մեղադրական դատավճիռ այս շուրջ վեց տարիների ընթացքում չկա, իսկ քրեական գործերը բազմաթիվ են։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»